Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ դասախոսին ազատեցին աշխատանքից քաղաքական հայացքների պատճառով

Մարգար Տեր-Գրիգորյան, June 29, 2026

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը ազատել է իր աշխատակիցներից՝ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանին։ Այս մասին դասախոսը հայտնել է իր Facebook-ի էջում՝ նշելով, որ նրան ազատել են «անվստահության հիմքով»՝ քաղաքական հայացքների պատճառով։

Ինքն իր հրապարակումում նշել է․ «Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության դասախոս։ Այս աշխատանքին ես 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ իմ աշակերտներին և ուսանողներին, դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ։ Այս մասին վկայում են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը՝ ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը»։

Հակոբյանը նաև հավելել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու լինելը մեծ պատիվ է իր համար, քանի որ հայրենիքի շահը նրա համար առաջնային է։ Նա շնորհակալություն է հայտնել իր ուսանողներին, ծնողներին և կոլեգաներին՝ իրեն գնահատելու, հարգելու և իր կողքին լինելու համար։

Նյութի հրապարակման պահին քոլեջի ղեկավարությունը Հայաստան Հակոբյանի պաշտոնանկությանն առնչվող իրավիճակի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի շուրջ արդեն սկանդալ էր ծագել։ Այն ժամանակ «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել էր երկու ձայնագրություն, որոնցում, ըստ էության, ցույց էր տրվում, որ քոլեջի ղեկավարն իր աշխատակիցներին և ուսանողներին պարտադրել էր մասնակցել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Գլխավոր դատախազությունը այդ փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել, սակայն, չնայած միջադեպից անցած ժամանակին, առայժմ գործով մեղադրյալ չկա։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes