Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանում կներդրվի «ծնողական ժամ»

Սերոբ Աբրահամյան, June 11, 2026

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում դրական եզրակացություն է տվել Աշխատանքային օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների մասին։

Այս փոփոխությունները նախատեսում են սահմանել «ծնողական ժամ» հասկացությունը՝ ուղղված աշխատողների աշխատանքային և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համադրմանը աջակցելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ներկայացնելով նախագիծը, նշել է, որ այն նպատակաուղղված է աշխատողների սոցիալական պաշտպանության և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Ըստ նախագծի՝ ծնողները կունենան հնարավորություն հեռանալ աշխատավայրից՝ պահպանելով իրենց ամբողջ աշխատավարձը։ Բացակայության տևողությունը կախված է երեխաների թվից։ Երկու երեխա ունեցող ծնողներին կտրամադրվի 30 րոպե, երեք և ավելի երեխաների ունեցողներին՝ 1 ժամ։ Խորը կամ ծանր սահմանափակումներ ունեցող երեխաների ծնողներին նույնպես կտրամադրվի 1 ժամ ՝ անկախ երեխաների քանակից։

Փոխնախարարը նշել է, որ նման միջոցառումը նպաստում է աշխատողների կողմից ավելի ճկուն կերպով կազմակերպելու իրենց աշխատանքը և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով անհրաժեշտ վերահսկողություն երեխաների խնամքի, դաստիարակության և առողջության նկատմամբ։ Սա, իր հերթին, նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը և աշխատանքի արդյունավետության պահպանմանը։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes