Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իվետա Տոնոյանի արձագանքը վարչապետի հայտարարությանը

Մարգար Տեր-Գրիգորյան, June 11, 2026

Հունիսի 11-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտված կարծիքին արձագանքելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը նշել է, որ վարչապետի գործելակերպը, որը նախկինում բնորոշ էր միայն անհատական հարձակումներին, այժմ անընդունելի է դառնում, երբ այն որդեգրում է պետական ղեկավարը։

Տոնոյանը նշել է, որ այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման և քաղաքացիների կողմից տրված ձայների պաշտպանության գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։

«Ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ», – հարցում է կատարել Տոնոյանը՝ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստանը» միշտ բաց և հրապարակային է եղել իր միջազգային գործընկերությունների հարցում։

Նա նշել է, որ կուսակցությունը ունի լայն համագործակցություն ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի, ինչպես նաև արաբական աշխարհի և ԱՄՆ-ի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։ Ըստ Տոնոյանի՝ այս հարաբերությունները և դրանց բնույթը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes