Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՆԳՆ-ն և «ՀայՓասը» վերահաստատել են կենսաչափական համակարգի ներդրման հանձնառությունը

Մարգար Տեր-Գրիգորյան, March 10, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը ընդունել է «ՀայՓաս» ՓԲԸ-ի պատվիրակությունը՝ քննարկելու և վերահաստատելու կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման որակը բարելավելու հարցերը։

Ընդունման ընթացքում ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ծրագրի մանրամասն ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ հաջորդական փուլերով։ Նախարարը բարձր գնահատել է ձևավորված վստահելի և կառուցողական գործընկերությունը՝ կարևորելով նախանշված ծրագրերի հաջող և ժամանակին իրականացումը, որը կհանդիսանա փոխգործակցության հետագա ընդլայնման հիմքը։

Կողմերը քննարկել են ծրագրի մեկնարկի ժամանակացույցը և համաձայնեցրել, որ գործընթացի առաջին փուլում կապահովվի միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկումը։ Բացի այդ, կներդրվի անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովում, որը կունենա քաղաքացիների համար նախագրանցման հարթակ։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է իրականացնել մասնավորի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների միջոցով, որոնք կգործարկվեն հանրապետության տարածքում։ Ծրագրի մեկնարկին կգործի 2 գրասենյակ՝ Երևանի բանուկ առևտրի կենտրոններից մեկում, իսկ մեկնարկից հետո հաջորդող ամիսներին դրանց թիվը կավելանա՝ հասնելով 23-ի։

Նախարարը նշել է, որ որակական բարձր չափանիշների պահպանման և սահմանված ժամկետների հետ համատեղումը նախարարության առաջնահերթությունն է։ Ընդգծվել է, որ նույնականացման քարտերի տպագրությունը արդեն մեկնարկել է, իսկ անձնագրի հետ կապված աշխատանքները գտնվում են վերջնականացման փուլում։

Կողմերը քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառության հնարավոր տարբեր սցենարները և դրանց փոխգործելի լինելու պահանջը սահմանային կառավարման նորագույն տեխնոլոգիաների հետ։

Հիշեցնենք, որ 2025 թ. ապրիլին ՆԳՆ-ն և «ՀայՓասը» պայմանագիր են ստորագրել Հայաստանում ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման նպատակով։ «ՀայՓաս» ՓԲԸ-ն հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes