Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Մարգար Տեր-Գրիգորյան, March 10, 2026

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված տեղեկատվության կապակցությամբ։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր անձանց միջոցով փորձում են ճնշում գործադրել հայազգի և Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ինչպես նաև տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Նրանց նպատակն է մղել վերջիններիս՝ աջակցելու Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական որոշ ուժերին։

ՆԳՆ Ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ տեղեկատվության հիման վրա, կազմվել է հաղորդում, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։ Հաղորդումը վերաբերում է այնպիսի հանցանքի առերևույթ նշաններին, որոնք են՝ անձանց ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելը նյութապես շահագրգռելու եղանակով, ինչպես նաև ընտրությանը մասնակցելուն հարկադրելը՝ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով։

ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Ոստիկանությունը կոչ է անում լինել զգոն և նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել իրեն՝ զանգահարելով 112 հեռախոսահամարով կամ տեղեկատվությունն ուղարկելով mia@gov.am էլ․ փոստային հասցեին։ Տեղեկատվություն կարելի է փոխանցել նաև azdararir.am հարթակի միջոցով։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes