Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից

Մարգար Տեր-Գրիգորյան, June 29, 2026

Հունիսի 29-ին ես, որպես ՆԳ նախարար և Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող, մասնակցել եմ «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ Այս միջոցառումը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համատեղ ջանքերով։

Մեր քննարկման հիմնական թեման սահմանների համալիր կառավարման (IBM) բարեփոխումներն էին, որոնք Կառավարության առաջնահերթություններից են և զուգահեռաբար Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային ուղղություններից մեկը։ Այսօրվա անվտանգային մարտահրավերները՝ անօրինական միգրացիան, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը, փաստաթղթային խարդախություններն ու նոր սպառնալիքները, պահանջում են համապարփակ և համակարգված լուծումներ։

Հայաստանը շարունակում է արդիականացնել ներքին անվտանգության և սահմանների կառավարման համակարգը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի, գործընկեր երկրների բարեփոխումների և միջազգային համագործակցության վրա։ Մենք կարևորում ենք IBM սկզբունքների ներդրումը, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, ռիսկերի կառավարման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և միջազգային գործընկերության վրա։

Մեզ համար առանցքային է նաև սահմանապահների կրթության և վերապատրաստման համակարգի զարգացումը։ Այս աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆԳՆ կրթահամալիրում՝ ԱԱԾ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։

Քննարկման ընթացքում մենք անդրադարձեցինք IBM մոդելի կիրառմանը, ոլորտի հիմնական դերակատարների համագործակցությանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի կրթական համակարգի բարեփոխումներին և ՆԳՆ կրթահամալիրում սահմանապահների կրթության կազմակերպման գործընթացին։ Մասնակիցները քննարկեցին կրթական բաղադրիչի ներդրման ժամկետները, ոլորտի մարտահրավերները, զարգացման առաջնահերթություններն ու բարեփոխումների արդյունավետ իրականացման մեխանիզմները։

Մենք նաև քննարկեցինք ԵՄ մոտարկման գործընթացների շրջանակում սահմանների համալիր կառավարմանը վերաբերող միջազգային փորձը, ընդգծելով ռիսկերի վրա հիմնված պլանավորման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և վերլուծական կարողությունների զարգացման կարևորությունը։ Դիտարկվեցին օրենսդրական պահանջները փուլային գործողությունների ծրագրերի վերածելու գործուն մեխանիզմները։

Կլոր սեղանին, բացի եսից, մասնակցել են DCAF-ի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցը, ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes