Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հայեցակարգ

Ռաֆիկ Կիրակոսյան, May 30, 2026

Ադրբեջանը ՄԱԿ-ին և ԵՄ-ին ներկայացրել է Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հայեցակարգ։ Այս մասին մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ տվյալ հայեցակարգի ամբողջական տեքստը հասանելի է ադրբեջանական պաշտոնական կայքերում և պորտալներում։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ այս հայեցակարգը մշակվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի բռնազավթումից հետո։ Վերջին 4 ամիսների ընթացքում ադրբեջանական իշխանությունները ակտիվ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ «Սյունիքում ճանապարհի հանձնումից հետո նրանց ուշադրությունը կենտրոնացվել է այսպես կոչված «վերադարձի» գաղափարախոսության վրա»,- նշել է նա։

Ըստ նրա՝ ընտրություններից 11 օր անց ադրբեջանցիները «վերադարձին» նվիրված մեծ համաժողով են նախատեսում Սյունիքի մարզի Մեղրի համայնքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Նախիջևանի Օրդուբադում։

Հայեցակարգի հիմնական պայմաններից մեկը, ինչպես նշում է Նարեկ Կարապետյանը, այն է, որ ադրբեջանցիները, որոնց ցանկանում են ուղարկել Հայաստան, պետք է ունենան սեփական անվտանգության ուժեր։ Բացի այդ, նրանք պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը լինի հասանելի ադրբեջաներենով, և նրանք պետք է ունենան ադրբեջաներենի ուսուցման հնարավորություն։

Բնակեցման համար առանցքային վայրեր, ըստ հայեցակարգի, են համարվում Վարդենիսը, Սյունիքն ու Մասիսը։ Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ եթե նրանց թույլ չտան բնակվել, դա կորակվի որպես «ռասիզմ»։

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ Հայաստանի գործող իշխանություններն արդեն բավարարել են Ադրբեջանի բոլոր պահանջները՝ սկսած Արցախի հանձնումից մինչև ՀՀ սահմանադրության փոփոխությունը և Սյունիքում ճանապարհի հանձնումը։

Նա կրկին կարևորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունների հեռացումը՝ պնդելով, որ իրենց իշխանության գալուց հետո կընդունեն «հակասաֆարովյան օրենք», որը կթույլ չտա ադրբեջանցիներին ձեռք բերել որևէ գույք Հայաստանում։

Անդրադառնալով Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը խլելու հարցին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ այդ շենքի վրա աչք են դրել ադրբեջանցիները, և Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի նրանց պահանջները։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes