Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իրանն ու Թուրքիան համակարգում են գործողությունները՝ ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու համար

Ռաֆիկ Կիրակոսյան, April 15, 2026

Ինչպես հայտնի դարձավ, Իրանն ու Թուրքիան, չնայած իրենց մրցակցային հարաբերություններին, ստիպված են համակարգել իրենց գործողությունները՝ ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու համար, որոնք ակտիվացել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ սկսված ագրեսիայի ֆոնին։ Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ վերլուծելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Փորձագետի խոսքով՝ այդ սպառնալիքների շարքում են նշվում էթնոդավանական վտանգները, տարածաշրջանային փախստականների հոսքերը, իսկ Թուրքիայի համար՝ առավել ակտիվացած քրդական խնդիրը, որը, ինչպես նա նշում է, ամերիկա-իսրայելական տանդեմը կարող է փորձել օգտագործել Իրանի դեմ։

«Այսինքն՝ երկրների միջև համագործակցության և փոխգործակցության դաշտը, իմ կարծիքով, ավելի մեծ է, քան դիմակայության դաշտը։ Եվ այս առումով չափազանց հատկանշական է Թուրքիայի զուսպ դիրքորոշումը՝ իր տարածքում ամերիկյան օբյեկտների վրա հարձակման փորձերի նկատմամբ», – նշել է Արեշևը։

Խոսելով մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին՝ փորձագետը հիշեցրել է, որ բավականին փորձառու թուրքական դիվանագիտությունը կշարունակի փորձել առաջ մղել երկրի շահերը՝ որպես տարածաշրջանային հաբ և Կովկասի ու Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների միջև հիմնական հաղորդակցության ուղի։ Նրա խոսքով՝ այս համատեքստում արդիական է դարձել նաև տարածաշրջանի չորս խոշոր պետությունների՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի թեմայի վերլուծությունը, որոնք փորձում են համակարգել իրենց մոտեցումները տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերի շուրջ։

«Այսպիսով, Թուրքիան կշարունակի խաղալ բոլոր տախտակների վրա, որոնց վրա միայն կկարողանա, ինչով էլ նա զբաղվել է այս բոլոր տարիներին», – եզրափակեց նա։

Արժե նշել, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Մարտի 8-ին Իրանի Փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։ Ապրիլի 12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, սակայն կողմերը համաձայնության չեն եկել։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes