Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Գործարար Սամվել Կարապետյանի գործը հանձնվել է դատարան

Մարգար Տեր-Գրիգորյան, April 9, 2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Գործը կքննվի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից։

Ըստ տեղեկությունների՝ առաջին դատական նիստը նախատեսված է ապրիլի 15-ին։

ՀՀ Քննչական կոմիտեն նախկինում հայտնել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան մեղադրում են նաև իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ Հայոց եկեղեցու պաշտպանությանն ուղղված հայտարարություններից հետո։ Նախորդ տարվա դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes