Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Ցույց է նախատեսվում Սահմանադրական դատարանի շենքի առջև ընտրությունների արդյունքների քննության օրը

Մարգար Տեր-Գրիգորյան, June 25, 2026

Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին, Սահմանադրական դատարանի շենքի առջև կկազմակերպվի ցույց՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների։ Այս մասին հայտնում է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ իր Facebook-ի էջում։

Ըստ նրա՝ այդ օրը Սահմանադրական դատարանը կսկսի քննել ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված բողոքները, որոնք վերաբերում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր միանգամից դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով ճանաչել անվավեր հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Դատարանը հունիսի 21-ին որոշել էր բոլոր բողոքային գործերը միավորել մեկ ընդհանուր վարույթի շրջանակում։ Քննությունը նախատեսված է հունիսի 26-ի համար։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes