Տավուշի մարզի դատախազությունը դիմել է դատարան՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության աճուրդը անվավեր ճանաչելու պահանջով Մարգար Տեր-Գրիգորյան, July 8, 2026 Իր իրավասության շրջանակներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի հունիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում։ Հայցը ներկայացված է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը անվավեր ճանաչելու և դրա հետևանքները կիրառելու պահանջով։ Հայցադիմումը վերաբերում է 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքին։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և որպես միջոցառում կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը։ Քաղաքական