Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը

Մարգար Տեր-Գրիգորյան, April 22, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ներկայումս ընթանում է իրավական դաշտում։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության անդամ, իրավագետ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ այն բարդ և ժամանակատար գործընթաց է։

Մելոյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը նոր քաղաքական ուժ է, իր առաջին համագումարը անցկացրել է ընդամենը փետրվարին։ «Այդ համագումարի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր հիմնական մոտեցումները։ Փետրվարի 12-ին մենք հաստատեցինք, որ ընտրական ցենզին համապատասխանության խնդիր կա, և միևնույն ժամանակ հայտարարեցինք, որ մեր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար լինելու է Սամվել Կարապետյանը», – նշեց նա։

Հարցին, թե ինչու այդ պահից հետո չեն սկսել զբաղվել քաղաքացիությունից հրաժարվելու հարցով, Մելոյանը նշեց, որ նման պնդումները կոռեկտ չեն։ «Ով ասաց, որ չեն սկսել։ Հնարավոր է՝ մենք այդ գործընթացը սկսել ենք ավելի վաղ», – ասաց նա՝ հավելելով, որ նման բոլոր հարցերին ավելի կոնկրետ պատասխանը ապագայում կտա ինքը՝ Սամվել Կարապետյանը, երբ նրա նկատմամբ կհանվեն ցանկացած սահմանափակում։

Նրա խոսքով՝ երկու տարբեր երկրներում ընթացող իրավական գործընթացները բարդ են և պահանջում են ժամանակ։

Մելոյանը նաև պարզաբանեց, թե ինչու է ընտրվել Սամվել Կարապետյանը որպես թեկնածու։ Նրա խոսքով՝ դա հանրային պահանջ է, որը պահանջում է իր իրականացումը։ «Այդ պահանջը բավարարելու համար կա կոնկրետ ձևաչափ՝ ՀՀ սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն։ Եթե հայ ժողովուրդը համաձայն լինի այդ փոփոխություններին և իրոք ցանկանա Հայաստանի վարչապետ տեսնել Սամվել Կարապետյանին, նա, նախ, իր ձայնը կտա խորհրդարանական ընտրություններում մեր քաղաքական ուժին, ապա կքվեարկի սահմանադրության փոփոխությունների օգտին», – եզրափակեց Մելոյանը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes