Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Մրգաշենում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:

Սերոբ Աբրահամյան, April 14, 2026

ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 13-ին Մրգաշենում տեղի ունեցած սպանության դեպքը կատարել են եղբայրներ։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հիմնավորմամբ (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն) հանրային քրեական հետապնդում է հարուցվել եղբայրներից մեկի նկատմամբ, իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորմամբ (սպանություն)։ Կատարվածի համար երկուսին էլ ձերբակալման որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 13-ին սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածն ատամնաբույժ Արթուր Ավագյանն էր, ով ունեցել է կին և երեք անչափահաս երեխա։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes