Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Մարգար Տեր-Գրիգորյան, June 5, 2026 Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է, որ այսօր ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ Բեգլարյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան առաջադրվել է մեղադրանք՝ կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Գագիկ Բեգլարյանին կալանավորելու մասին։ Քաղաքական