Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀՀ վարչապետը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ռաֆիկ Կիրակոսյան, June 30, 2026

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իր հյուրին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը խիստ կարևոր է։ Վարչապետի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը նպաստում են նման փոխայցելությունները և բարձրաստիճան շփումները։

Քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև երկու երկրների ներքին անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայ գործընկերների հետ՝ այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման հարցերով։ Նրա համոզմամբ՝ այս քայլերը նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes