Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀՀ ԿԸՀ-ն կներդնի նոր թվային գործիք ռիսկերի կառավարման համար

Մարգար Տեր-Գրիգորյան, April 9, 2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։

Այս ծրագրի շրջանակում ՀՀ ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիք՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։

Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառված է ԿԸՀ-ի վերապատրաստման ծրագրերում։ Սա նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը՝ թույլ տալով ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։

Ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes