Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Ալժիրի նորանշանակ դեսպանին

Ռաֆիկ Կիրակոսյան, May 13, 2026

Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամայի հետ։

Փոխնախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ծառայություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները բազմակողմ հարթակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes