Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Վաշինգտոնում Ռաֆիկ Կիրակոսյան, April 22, 2026 Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ կոնգրեսական Աբե Համադեն քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս օրակարգը։ Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հնարավորություններին՝ ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա հիմնված համագործակցության զարգացման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակական երկխոսության և երկկողմ համագործակցության ամրապնդման հարցում։ Միջազգային