Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև

Ռաֆիկ Կիրակոսյան, May 13, 2026

Բեռլինում, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև» խորագրով պանելային քննարկում։ Այս միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի կաթոլիկների կենտրոնական և արևելյան եվրոպական ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության «Ռենովաբիս»-ի նախաձեռնությամբ։

Քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանի ներկայիս իրավիճակին և դրա հեռանկարներին, մասնակցել են Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանից ժամանած աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը։ Բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը, իսկ քննարկումը վարել է Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։

Քննարկման ընթացքում մենք կենտրոնացել ենք մի քանի կարևոր թեմաների շուրջ։

Առաջինը՝ Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման հարցն էր։ Ես ներկայացրել եմ Հայաստանի կառավարության կողմից մշակված աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են ապահովելու տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ պայմաններ՝ բնակարան, աշխատանք և սոցիալական աջակցություն։ Շնորհակալություն եմ հայտնել Եվրոպական միությանը և Գերմանիային՝ իրենց աջակցության համար, և կոչ արել միավորել և ավելացնել ջանքերը՝ Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր մարդկանց օգտին։

Երկրորդ, քննարկվեց Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարը։ Ես ընդգծեցի, որ Հայաստանը վճռական է իր ճանապարհը դեպի Եվրոպա շարունակելու համար, և այս գործընթացը հանդիսանում է երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության հիմնաքարը։

Երրորդ, քննարկվեց հասարակության դիմադրողականության բարձրացման հարցը։ Այս համատեքստում կարևոր է ոչ միայն ֆիզիկական անվտանգությունը, այլև հոգեկան և սոցիալական ամրապնդումը, որը թույլ կտա հայ ժողովրդին հաղթահարել ցանկացած դժվարություն։

Վերջապես, քննարկվեց տարածաշրջանային խաղաղության թեման։ Ես գոհունակությամբ արձանագրեցի տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և խաղաղ համագործակցության հիմքերը ստեղծելը։

Միջոցառմանը ներկայացված էին դիվանագետներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է հայկական հարցի նկատմամբ Եվրոպայի հասարակության ուշադրության և հետաքրքրության ցուցանիշ։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes