Հայաստանում մայիսի 11-15-ը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և կարճատև անձրևներ Սերոբ Աբրահամյան, May 11, 2026 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ մայիսի 11-15-ը Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում, հատկապես որոշ շրջաններում, կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոնք տեղ-տեղ կարող են ուղեկցվել կարկուտով։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 16-20 մ/վ-ի։ Ջերմաստիճանի կանխատեսումը մարզերով․ Շիրակ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +22 աստիճան։ Կոտայք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +25 աստիճան։ Գեղարքունիք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +17 – +21 աստիճան։ Լոռ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կտատանվի +20 – +24 աստիճանի միջև։ Տավուշ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +21 – +27 աստիճան։ Արագածոտն: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +16 – +26 աստիճան։ Արարատ: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +24 – +28 աստիճան։ Արմավիր: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +25 – +28 աստիճան։ Վայոց Ձոր: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +16 – +28 աստիճան։ Սյունիք: Ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի +14 – +29 աստիճան։ Երևան: Մայիսի 11-15-ը մայրաքաղաքում նույնպես հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպների ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 16-19 մ/վ-ի։ Ընդ որում, մայիսի 11-ի ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 25-27 աստիճան։ Սոցիում