Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանի և Վիետնամի պաշտոնական անձանց հանդիպումը

Ռաֆիկ Կիրակոսյան, April 23, 2026

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՎԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Սուրեն Բաղդասարյանը շնորհավորել է նախարարին նրա նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այս իրադարձությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա հզոր ներուժը։

Իր հերթին, նախարար Ֆան Վան Ձիանգը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դրական ընթացքը և հայտնել իր անկեղծ երախտագիտությունը հայ ժողովրդին՝ 1950-1980-ական թվականներին ազգային անկախության և երկրի վերամիավորման պայքարի ընթացքում վիետնամական ժողովրդին ցուցաբերած անփոխարինելի աջակցության և օգնության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Վիետնամ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցերի շարունակականությունը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև գործնական կապերի խորացումը՝ ուղղված լինելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը և փոխշահավետ նախագծերի իրականացմանը։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes