Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում Ռաֆիկ Կիրակոսյան, April 28, 2026 Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետև գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև ամփոփել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։ Հնդկաստան կատարած այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Միջազգային