Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին Սերոբ Աբրահամյան, June 17, 2026 Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Կիպրոսի համալսարանները 2027-2028 ուսումնական տարվա համար կրթաթոշակներ են առաջարկում Հայաստանի քաղաքացիներին։ Այս կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու համար, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնասիրության ոլորտում։ Կրթաթոշակները տրամադրվում են բազմաթիվ ակադեմիական ուղղություններով, որոնց թվում են հունական, հելլենիստական և բյուզանդական հետազոտությունները, բիզնես վարչարարությունը, մարքեթինգը, ֆինանսները, ինֆորմատիկան, ճարտարագիտությունը, բնական գիտությունները, արվեստը, դիզայնը և այլ ոլորտներ։ Կրթաթոշակի պայմանները՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի ծածկույթը, կախված են համալսարանից և ընտրված ծրագրից։ Սոցիում