Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Խաղաղության իմիտացիան և քաղաքական ռիսկերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում

Մարգար Տեր-Գրիգորյան, December 22, 2025

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առօրյա իրադարձությունների վերլուծության մեջ հաճախ հանդիպում է մի մոտեցում, որը տնտեսական քայլերը՝ օրինակ, Ադրբեջանի տարածքով բեռների անցումը կամ երկկողմ առևտրի մեկնարկը, ներկայացվում են որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։ Սակայն, խորքային քաղաքական վերլուծության տեսանկյունից, նման մեկնաբանությունը կարող է խորապես սխալ լինել։

Հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական քաղաքականության մեջ է, այլ քաղաքական սիմվոլիզմի մեջ։ Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։ Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։

Այս համատեքստում 22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։ Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։

Այս վերլուծությունը հատկապես ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։ Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։

Հետևաբար, խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։ Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք։ Այն ստեղծում է տպավորություն առաջընթացի մասին, մինչդեռ իրականում ամրապնդում է հակամարտության հիմնարար պատճառները և խորացնում է կողմերի միջև եղած անհավասարակշռությունը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes