Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իտալիայում Հայաստանի դեսպանը Նեապոլում քննարկումներ է վարել համագործակցության հեռանկարների շուրջ

Ռաֆիկ Կիրակոսյան, May 12, 2026

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը մայիսի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Նեապոլում, որտեղ հանդիպումներ է անցկացրել քաղաքի ղեկավարության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային, կրթական, նորարարական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեսեն և հասարակական ու մշակութային գործիչ Միկկելե Դե Սիմոնեն։

Հանդիպումներ տեղի են ունեցել Նեապոլի քաղաքապետ պրոֆ. Գաետանո Մանֆրեդիի, քաղաքային խորհրդի նախագահ դոկտ. Վինչենցա Ամատոյի, «L’Orientale» համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռոբերտո Տոտտոլիի, Տարածաշրջանային մշտական հանձնաժողովի փոխնախագահ դոկտ. Ֆրանչեսկա Ամիրանտեի, Նորարարությունների և «Խելացի քաղաքի» հարցերով քաղաքապետի հանձնակատար Վալերիո Դի Պիետրոյի, Կարլո Մորելլիի և նրա մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեապոլի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգրկելով կրթության, գիտության, մշակույթի, տեղական ինքնակառավարման, նորարարությունների, «խելացի քաղաքի» լուծումների, տնտեսական կապերի և քաղաքային զարգացման ոլորտները։

Հանդիպումները նպատակ ունեին ամրապնդելու երկկողմ ինստիտուցիոնալ կապերը, նախանշելու կրթական և մշակութային փոխանակումների նոր ուղղություններ և քննարկելու Հայաստանի և Նեապոլի միջև գործնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս այցը հստակ ցույց է տալիս փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու հայ-իտալական կապերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes