Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Ընդդիմության կողմից մանդատներ վերցնելը անտրամաբանական է զանգվածային խախտումների պայմաններում

Մարգար Տեր-Գրիգորյան, June 11, 2026

Որպես Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ և արդարադատության նախկին նախարար, պետք է նշեմ, որ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում հայտնի դարձած զանգվածային խախտումների պայմաններում ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանական մանդատներ վերցնելը, մեղմ ասած, անտրամաբանական քայլ է։

Իմ տեսակետով՝ ընդդիմադիր ուժերը, որոնք խորհրդարան են անցել ժողովրդի աջակցությամբ, այս իրավիճակում լավ լուծումներ չունեն։ Իրավիճակը բարդ է, և ցանկացած քաղաքական դասավորության դեպքում նրանք շատ բարձր գին կվճարեն։

Շատ կարևոր է, որ որոշումները կայացվեն ոչ թե արտաքին ազդակների ֆոնին, այլ լինեն քաղաքական որոշումներ, որոնք շատ ազնիվ և հասուն կոմմունիկացված լինեն սեփական ընտրողների հետ։

Անիրատեսական եմ համարում շրջանառվող կարծիքները, թե իբրև, եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ապա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք բավարար ձայներ չեն հավաքել։ Նման սցենարն անիրատեսական է, հատկապես այն բանից հետո, երբ իշխանամետ ուժերը՝ ի դեմս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, սկսել են այդ քարոզչական լցոնումներն անել։

Դա ավելի շատ նման է ընդդիմությանը նետված քարոզչական փրկօղակի, թե, իբր, փոխանցում ենք անում ձեզ, վերցրեք և լեգիտիմացրեք մանդատները։ Բայց ես դա համարում եմ անիրատեսական, նույնիսկ բացառում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտի կարմիր գծերը իր և իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ նրա ամենակարևոր թեզն այս ընտրությունների արդարության և լեգիտիմության մասին է։ Իսկ նման որոշում կայացնելու դեպքում կնշանակի կեղծել ընտրությունների արդյունքները օրենքի ուժով կամ Սահմանադրական դատարանի որոշմամբ, նկարել ընտրություններ, աղավաղել ժողովրդի ընտրությունը։

Նման որոշում կգցի այնպիսի ստվեր ընտրությունների վրա, որ արդեն ոչ ոք չի էլ հիշի, թե ով ինչ ձայներ է ստացել։

Անլուրջ եմ համարում նաև այն հնարավորությունը, թե իշխող խմբակցության անդամներին հրապուրելով ընդդիմադիր դաշտ բերելը կարող է լուծել իրավիճակը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes