Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Եպիսկոպոսաց հավաքը սկսել է աշխատանքները Սանկտ Փյոլթընում

Ռաֆիկ Կիրակոսյան, February 18, 2026

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։

Հավաքի դիվանի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան ժողովականները մասնակցել են Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկել է հավաքի հիմնական աշխատանքը։

«Եպիսկոպոսաց հավաքը բացվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեց միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այնուհետև մասնակիցներին իրենց ուղերձը հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվեց դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքը հղեց Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը»։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes