Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» ծրագրով կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Մարգար Տեր-Գրիգորյան, February 10, 2026

Իմ անունը Գագիկ Ծառուկյանն է, և ես հայտարարում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Ամիսներ առաջ ես հայտարարեցի այս ծրագրի մեկնարկի մասին՝ համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։ Սա վերկուսակցական նախաձեռնություն է, որը կազմվում է քաղաքացիների մասնակցությամբ։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի նպատակն է համախմբել ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի և սրտացավ մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման միասնական նպատակով։

Ես ստեղծում եմ պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս վիճակից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բոլոր ոլորտներում ապահովել աճ, ունենալ բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, ապա պետք է ստեղծենք այս «նոյյան տապանը»։

Իմ նպատակն է ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն և աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։ Իմ համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պաշտոնը, ոչ թե աշխատանքի արդյունքն է կարևոր։

Ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի բոլոր հետաքրքրված անձանց հետ, որոնք ունեն ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները և պատրաստ են իրենց առաջարկներով ուժեղացնելու այդ ծրագիրը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes