Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵՄ պաշտպանության հանձնակատարի հետ

Ռաֆիկ Կիրակոսյան, April 15, 2026

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ և դինամիկ ընթացքը։

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Նրանք ընդգծել են, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում արձանագրված նշանակալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը, համագործակցության նոր տեսլականներ և հնարավորություններ են ստեղծում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes