Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո

Ռաֆիկ Կիրակոսյան, December 23, 2025

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո։

ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում հաստատել են, որ դեսպան Քվինը հունվարի կեսերին կավարտի իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ երեք տարի պաշտոնավարելուց հետո։

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի հետ գործընկերությանը և անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Ընդգծվում է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերի կատարմանը։

Ավելի վաղ մի շարք լրատվական կայքեր հաղորդել էին, որ ԱՄՆ վարչակազմը հետ է կանչում մոտ երեք տասնյակ երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում իրենց դեսպաններին։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով այդ նորությունը, նշել է, որ Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել 2023 թվականի փետրվարին։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպանները դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվում են երեք տարի ժամկետով, ստացվում է, որ Քվինը հետ կկանչվի իր առաքելության ավարտի ժամկետից ընդամենը մեկ ամիս շուտ։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes