Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին

Ռաֆիկ Կիրակոսյան, February 17, 2026

Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։

Վարդանյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի բռնազավթումից հետո գերեվարվել է ադրբեջանական զորքերի կողմից, մեղադրվում է «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների», «պատերազմական հանցագործությունների», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և այլ ծանր հանցագործությունների մեջ։

Արդարադատության և իր իրավունքների արժանապատիվ պաշտպանության որևէ հնարավորությունից զրկված Վարդանյանը մեղքը չի ընդունում։

Այս դատավճիռը հաջորդում է մյուս արցախցի պաշտոնյաների նկատմամբ Բաքվի կողմից կայացված նմանատիպ «դատավճիռներին»։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական «դատարանները» ցմահ ազատազրկման են դատապարտել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին և խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների թիվը հստակ հայտնի չէ, սակայն փորձագետների գնահատմամբ այն կազմում է մի քանի հարյուր մարդ։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, իսկ միջազգային հանրությունը շարունակում է անտեսել Արցախի պաշտոնյաների՝ ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes