Միջազգային Հայաստանը հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին Ռաֆիկ Կիրակոսյան, February 28, 2026 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Երևանը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Իրանում և Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։ Արտաքին գործերի նախարարությունը հստակեցնում է, որ շարունակելու… Continue Reading
Միջազգային Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, խորհրդարանական հարցազրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին և ադրբեջանական դատական գործընթացին Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026 Իմ հոր՝ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս արցախցի պաշտոնյաների հարցով ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները խորապես մտահոգում են մեր ընտանիքին։ Այս մասին ես խոսել եմ ֆրանսիական France 24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Ալիևի այն խոսքերը, թե ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ներում չի… Continue Reading
Քաղաքական «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին Մարգար Տեր-Գրիգորյան, February 27, 2026 Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնի դարձավ կուսակցության կողմից տարածված հայտարարությունից։ Կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ընտրական գործընթացին նախորդող զարգացումները։ Քննարկման արդյունքում կուսակցությունը եկել է մի… Continue Reading
Քաղաքական «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Մարգար Տեր-Գրիգորյան, February 27, 2026 Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը պաշտոնապես ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս քայլը նպատակ ունի միասնաբար մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին։ «Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո, սա երկրորդ կարևոր քայլն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական… Continue Reading
Միջազգային ՀԱՊԿ-ն արձագանքել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին ստեղծված իրավիճակին Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026 ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Կազմակերպությունը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ և համարում է, որ միակ ճիշտ լուծումը հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումն է։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ միջազգային լրատվամիջոցներ հաղորդել են Պակիստանի և Աֆղանստանի զինված… Continue Reading
Միջազգային 1988 թվականի սումգայիթյան ջարդերի հիշատակը Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026 Այսօր մենք հարգում ենք 1988 թվականի սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակում իրականացված համակարգված հետապնդումների, սպանությունների և տեղահանումների արդյունքում։ Այս իրադարձությունը նշանավորեց շարունակվող հակահայկական բռնության ցիկլի սկիզբը, որը, ցավոք, շարունակվում է մինչ օրս։ Ջարդերի նախադրյալը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման շարժումն էր։ 1988 թվականի փետրվարի 20-ին… Continue Reading
Միջազգային Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026 Ազգային ժողովում նախօրեին մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ապրիլի 18-ին կատարված վավերացումը Հայաստանի կողմից իր… Continue Reading
Միջազգային Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունները որակվում են որպես ամենալուրջն ընթացիկ փուլում Ռաֆիկ Կիրակոսյան, February 27, 2026 Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ամփոփել է Ժնևում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքները՝ դրանք որակելով որպես ամենալուրջն ու ամենաերկարն ընթացիկ փուլում։ Ինչպես նշել եմ, աշխատանքն ընթացել է շատ ինտենսիվ ռեժիմով։ Բանակցությունները, որոնք տեղի էին ունենում անուղղակի ձևաչափով՝ Օմանի արտաքին գործերի նախարարի ակտիվ միջնորդությամբ, բաղկացած էին երկու փուլից։ Առավոտյան նստաշրջանները… Continue Reading
Սոցիում Կառավարությունը պարտադիր է դարձնում գազաբալոնների վկայագրման գործընթացի տեսագրումը Սերոբ Աբրահամյան, February 26, 2026 ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման կարգին։ Ըստ նոր կարգավորման՝ գազաբալոնների վկայագրման գործընթացը պետք է ամբողջությամբ արձանագրվի տեսագրության միջոցով։ Նոր պահանջը նախատեսում է, որ տեսագրության մեջ պետք է արտացոլվեն գազաբալոնային տրանսպորտային միջոցի առկայության և գազաբալոնի վկայագրման գործընթացի բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Տեսագրությունները պարտադիր պահպանման են… Continue Reading
Միջազգային Մեծ Բրիտանիայի դեսպանը բացատրել է պատժամիջոցների կիրառման հիմքը վրացական հեռուստաալիքների նկատմամբ Ռաֆիկ Կիրակոսյան, February 26, 2026 Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը բացատրել է երկու վրացական կառավարամետ հեռուստաալիքների՝ «Իմեդի»-ի և «ՓոստՏՎ»-ի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցների կիրառման հիմքերը։ Այս մասին հայտնում է «ԻմեդիՆյուս»-ը՝ նշելով, որ դեսպանը նախարարության շենքից դուրս է եկել առանց… Continue Reading