Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Իրանի նոր առաջնորդի ընտրությունը և դրա իմաստը

Ռաֆիկ Կիրակոսյան, March 9, 2026

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի պաշտոնում այաթոլլա Սեյեդ Ալի Սեյեդ Խամենեիի մահից հետո նրա որդու՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին ընտրությունը ոչ միայն ապահովում է իշխանության անխափան շարունակությունը, այլև հաղորդում է մի քանի կարևոր քաղաքական ուղերձներ արտաքին աշխարհին։

Այս ընտրությունը, որ տեղի է ունեցել Իրանի փորձագետների խորհրդի կողմից, ցույց է տալիս երկրի ներքին քաղաքական համակարգի կայունությունը։ Իրանի իշխանությունները, նույնիսկ այնպիսի ծանր պայմաններում, ինչպիսին է գերագույն առաջնորդի մահը, կարողանում են իրականացնել հարթ և կանխատեսելի անցում։

Նոր հոգևոր առաջնորդի անձնական պատմությունը և կարիերան ունեն ռազմաքաղաքական նշանակություն։ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիին ոչ միայն Իրանի խորքային պետության հզորագույն դեմքերից է, այլև Իրան-Իրաք պատերազմի հերոսական մասնակից և ԻՀՊԿ-ի հետ սերտ կապ ունեցող անձ։ Այսպիսով, նրա ընտրությունը, հատկապես պատերազմական պայմաններում, ունի ոչ միայն հոգևոր, այլև հստակ ռազմական և ռազմավարական հիմնավորում։

Ամենակարևոր ուղերձը, որը Իրանը հաղորդում է այս քայլով, այն է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող ազդել Իրանի ներքին քաղաքական որոշումների վրա, հատկապես երբ խոսքը գնում է նման հիմնարար հարցի, ինչպիսին է գերագույն առաջնորդի ընտրությունը։ Այս ընտրությունը դիտարկվում է որպես Իրանի անկախության և ինքնիշխանության հզոր դրսևորում։

Այս իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից և դրան հաջորդած Իրանի պատասխան հարվածներից հետո։ Այս համատեքստում նոր առաջնորդի ընտրությունը կարելի է դիտարկել որպես Իրանի կողմից իր ռազմական և քաղաքական կայունության և դիմակայողականության հստակ հայտարարություն։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes