Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանում քննարկվել են համապարփակ անվտանգության մոդելի ձևավորման հարցերը

Ռաֆիկ Կիրակոսյան, March 9, 2026

Այսօր Հայաստանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և այլ դերակատարների հետ համագործակցված համապարփակ անվտանգության մոդելի ձևավորմանն առնչվող հարցերը։

Միջոցառումը բացելու ժամանակ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում ցուցաբերվող աջակցության համար։ Նրա խոսքով՝ այս աջակցությունը հնարավորություն կտա վերածել գաղափարները գործնական քայլերի։

Ղազարյանը նշել է, որ Հայաստանում համապարփակ անվտանգության ձևավորման առանցքային խնդիրը պետական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու դրանց կայուն ամրապնդումն է, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան–ԵՄ օրակարգի երկարաժամկետ համագործակցության համատեքստում։

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը, որը պատասխանատու է երկրի ներքին անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկերի կանխարգելման և միգրացիոն քաղաքականության համար, այս հարցում ևս ունի կարևոր և առանցքային դերակատարում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիական–ռազմական համագործակցության, առևտրի և տնտեսական անվտանգության, պարենային անվտանգության, ինչպես նաև հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու կարողությունների զարգացման հարցերին։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes