Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ պահանջելով հեռացնել «սիոնիստական» ազդեցությունը Ռաֆիկ Կիրակոսյան, March 8, 2026 Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը հրապարակել է զգուշացում՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետությանը։ Ըստ հայտարարության՝ Իրանը չի կարող թույլ տալ, որ տարածաշրջանում ստեղծվի անկայունություն, որը պայմանավորված է «սիոնիստական» ուժերի ներկայությամբ և ազդեցությամբ Ադրբեջանում։ «Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը՝ որպես մուսուլմանական երկրի, որ անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։ Այս զգուշացումը հնչել է 2026 թվականի մարտի 5-ին Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Անհայտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Նախիջևանի օդանավակայանը։ Ի պատասխան այդ միջադեպին, որը Բաքուն որակել է որպես ահաբեկչական հարձակում, Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը բեռնափոխադրումների համար և սահմանափակել իր օդային տարածքը։ Բաքուն առանց որևէ հետաքննության կամ հետաքննության հիմքի՝ մեղադրել է Թեհրանին հարձակման կազմակերպման մեջ, ինչը Իրանը կտրուկ հերքել է։ Իրանի կողմից հրապարակված հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բաքվի մեղադրանքներին և ստեղծված լարվածությանը պատասխան։ Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Իրանը չի ձեռնարկի իռացիոնալ քայլեր, և անօդաչու թռչող սարքի հարձակումը, ամենայն հավանականությամբ, երրորդ կողմի կողմից սադրանք էր՝ Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելու նպատակով։ Միջազգային