Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կարող է փոխակերպել ողջ Հարավային Կովկասը

Ռաֆիկ Կիրակոսյան, March 6, 2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ստորագրված համաձայնագիրը կարող է փոխակերպման հնարավորություն ստեղծել ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ըստ Պետդեպարտամենտի՝ այդ համաձայնագիրը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության և բարգավաճմանը, ինչի շնորհիվ զգալի օգուտ կստանա նաև Վրաստանը։

ԱՄՆ-ի կառավարությունը նաև ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը և կշարունակի փոխգործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են երկու երկրների միջև հարաբերությունների և Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ “Խաղաղության հռչակագիր”։ Այն նախատեսում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կապելու է Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes