«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը հարցման համաձայն՝ առավելություն ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Մարգար Տեր-Գրիգորյան, March 10, 2026 Հետազոտական և խորհրդատվական «Empirica» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առավելություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հարցման համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատության դեպքում Սամվել Կարապետյանը 18%-ով առավելություն ունի 18-29 տարեկան երիտասարդների շրջանում, իսկ 30-49 տարեկանների շրջանում՝ 4%-ով։ Երևանում հարցված ընտրողների մեծ մասը՝ 49%-ը, նախընտրում է Սամվել Կարապետյանին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին կողմ է 24%-ը։ Ըստ հարցման տվյալների՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս պահին, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկեր 34 տոկոսը։ Այս արդյունքները ձեռք են բերվել այն պայմաններում, երբ կուսակցության նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել (նախատեսվում է մայիսին) և Կարապետյանի անվան շուրջ իշխանությունների կողմից շահարկումներ են իրականացվել։ Հատկապես կարևոր եմ համարում երիտասարդության վստահության ցուցանիշը։ Սամվել Կարապետյանն զգալիորեն մեծ վստահություն է վայելում նույնիսկ երիտասարդների շրջանում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միաձայն վարչապետի թեկնածու է ընտրել իր նախագահ, գործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Քաղաքական