Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության աճ

Սերոբ Աբրահամյան, February 12, 2026

Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության աճ, ինչը հակասում է առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ իշխանությունների հավաստիացումներին։ Այս մասին ահազանգում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանը՝ հղում անելով վերջին տվյալներին։

Ըստ ներկայացված աղյուսակի՝ երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում 2024 թվականից սրընթաց աճում է։ 2025 թվականին նկատվել է 0-1 տարեկան մահացության աճ՝ 207 դեպք, ինչը զգալիորեն գերազանցում է 2024 թվականի 188 դեպքը։

«Մանկական մահացությունը մեր երկրում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա։ Յուրաքանչյուր մանկական մահ առողջապահական համակարգի ձախողման ազդանշան է, հատկապես երբ խոսքը վերաբերում է կանխարգելելի պատճառներին։ Այս դեպքերում խնդիրներն են ժամանակին ախտորոշման բացակայությունը, բուժօգնության անհասանելիությունը կամ ուշացումը, ինչպես նաև նորածնային և մանկական խնամքի որակի խնդիրները»,- նշում է Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ չնայած առողջապահական քաղաքականության մասին հնչող «բարեփոխումների» հայտարարություններին, գծապատկերը փաստում է, որ արդյունքները չեն համապատասխանում հնչեցվող խոստումներին։ Պողոսյանը նշում է, որ եթե համակարգը իսկապես աշխատեր արդյունավետ, մանկական մահացության կրճատումը պետք է լիներ կայուն և շարունակական, ոչ թե կախված տարեցտարի տատանումներից։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում ծնվել է 32 042 երեխա, ինչը 4.6% – ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Մեռելածինների թիվը կազմել է 389, իսկ տարեկան նվազումը՝ 12.8%։ Հաշվետու ժամանակահատվածում երկրում մահացել է 0-1 տարեկան 219 երեխա, ինչը 10 դեպքով ավելի է, քան 2024 թվականին (209 դեպք)։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes