Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է «Վարդաշեն» բանտ

Մարգար Տեր-Գրիգորյան, December 24, 2025

Հոկտեմբերի 16-ին 2 տարվա ազատազրկման դատապարտված «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը (առավել հայտնի է «Աշոտ Երկաթ» մականվամբ) տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա՝ Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Սիսիանի ոստիկանական բաժանմունքից։

Պատգամավորը նշել է, որ հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ, և այս իշխանությունների օրոք, նրա խոսքով, հայրենասերները հաճախ են հայտնվում բանտերում «շինծու մեղադրանքներով»։

Գառնիկ Դանիելյանը նաև նշել է, որ Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է նրա ցավը Արցախի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են «արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած» և «Երկաթ» մականվամբ հայտնի հրամանատարին զրկել ազատությունից՝ ապօրինի զենքի մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, իբր, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, զենք է ձեռք բերել, փոխադրել և պահել Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող իր տիրապետման տակ գտնվող շենքում։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes