Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են

Մարգար Տեր-Գրիգորյան, June 14, 2026

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58,9%-ը, որը կազմում է 1 միլիոն 476 հազար 769 քաղաքացի։

Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքներով՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,7456% ձայն ստանալով, խորհրդարանում կունենա 64 մանդատ։ Սա նշանակում է, որ կուսակցությունը ձևակերպելու է խորհրդարանում 3/5-ի սահմանադրական մեծամասնություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,2710% ձայն ստանալով, կունենա 29 մանդատ։
«Հայաստան» դաշինքը՝ 9,9231% ձայն ստանալով, կունենա 12 մանդատ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 4%-ի շեմը։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար մոտ 160 ձայն չի բավականացել։ Այսպիսով, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր ավելի քան 200 ձայն։

Հովակիմյանը նշել է, որ այդ տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, և կրկնակի քվեարկություն կազմակերպելու անհրաժեշտություն չի առաջացել։

Ընդդիմության համատեղ հայտարարություն

ԿԸՀ-ի հայտարարությունից անմիջապես հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Բևեռ» կուսակցությունները, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընտրություններն անվանելով ոչ լեգիտիմ։

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ընտրական գործընթացը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, որոնք կասկածի տակ են դնում դրա ազատ, արդար և մրցակցային բնույթը։ Նրանք նշում են իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների և ճնշումների լայնածավալ կիրառումը, ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, ընդդիմության շտաբների գործունեության խոչընդոտումը, տեղեկատվական ու քարոզչական լրատվամիջոցների չարաշահումը և այլ խախտումներ։

Ընդդիմությունը հայտարարել է, որ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ճշգրիտ արդյունքները, և որ իրավիճակի հետագա սրման պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes