Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է հայ ռազմագերիների գործերի քննությունը Ռաֆիկ Կիրակոսյան, June 3, 2026 Հունիսի 2-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայ քաղաքական բանտարկյալների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց գործերով վերաքննիչ լսումը։ Նիստը վարել է դատավոր Էլմար Ռահիմովը, որին մասնակցել են նաև դատավորներ Էմին Մեհդիևը և Մեհրիբան Գարաևան (պահեստային դատավոր՝ Ալի Մամեդով)։ Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդություններ՝ կապված բողոքների պարզաբանման, վկաների հարցման և Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) ներկայացուցչի մասնակցության հետ։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, որ արդեն բավարար ապացույցներ են քննվել։ Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել։ Վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։ Գործերը վերաբերում են 2026 թվականի փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով նշանակվել են ցմահ և երկարաժամկետ ազատազրկման պատիժներ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Միջազգային