Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հետ

Մարգար Տեր-Գրիգորյան, June 5, 2026

Հունիսի 5-ին ես՝ Հայկ Մամիջանյանը, որպես ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդունել եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում ես շնորհակալություն եմ հայտնել այցի համար՝ ընդգծելով, որ ընթացիկ ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Ես նաև բարձր եմ գնահատել ընտրական գործընթացի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը։

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովը ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները՝ նշելով, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։

Ես բարձրաձայնել եմ իմ դիտարկումներն ու մտահոգությունները ներքաղաքական և նախընտրական իրավիճակի վերաբերյալ։ Խմբակցության ղեկավարի որպես՝ ես անդրադարձել եմ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններին։

Հանդիպման վերջում ես պատասխանել եմ դիտորդական խմբի անդամների՝ նախընտրական քարոզարշավին և ընտրական գործընթացներին վերաբերող հարցերին։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes