Հայաստանում մասնագիտական կրթական հաստատությունները լիցենզավորվելու են Մարգար Տեր-Գրիգորյան, May 22, 2026 ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Մասնագիտական կրթության և ուսուցման մասին” օրենքում և հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին։ Փոփոխությունները ներկայացնող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը նշել է, որ “Մասնագիտական կրթության և ուսուցման մասին” օրենքը, որը գործում է արդեն շուրջ երկու տարի, իրականացման ընթացքում բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ նորմատիվ ակտերի ընդունում։ Այս խնդիրների լուծման համար ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է փոփոխություններ կատարել ոչ միայն հիմնական օրենքում, այլև հինգ հարակից օրենքներում։ Փոխնախարարի խոսքով՝ նորմատիվ ակտերի առաջին և ամենակարևոր խումբը վերաբերում է մասնագիտական կրթության հաստատությունների լիցենզավորմանը։ Այլ կարևոր ուղղություններից են՝ Ֆինանսավորման քաղաքականության կարգավորումը։ Պատրաստվում է սահմանել նորմ, որը կամրապնդի գերակա մասնագիտությունները և դրանց ֆինանսավորման կարգը։ Կրթության հասանելիության ապահովումը։ Կարգավորվելու է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին մանկավարժական և հոգեբանական աջակցության տրամադրումը ներառական կրթության համակարգի զարգացման շարունակության համատեքստում։ Մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության կարգավորումը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր աշխատակիցներին կտրամադրվեն ծառայողական անձնագրեր։ Մանկավարժական աշխատողների սերտիֆիկացումը և դասակարգումը։ Կարգավորվելու է մասնագիտական և տեխնիկական կրթության ոլորտի մանկավարժական աշխատողների սերտիֆիկացման և դասակարգման գործընթացը, ինչպես նաև կխթանեն աշխատավայրում դասավանդման ժամանակակից մեթոդների զարգացումը։ Քաղաքական