Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը տեղի ունեցավ Երևանում

Ռաֆիկ Կիրակոսյան, May 21, 2026

Այսօր Երևանում առաջին անգամ կայացել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը։

Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետում, այնուհետև շարունակվել է «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում։ Նիստի ընթացքում կողմերը ստորագրել են փաստաթղթեր, որոնք կազմվել են փոխշահավետ պայմաններով։

Հիշեցնենք, որ 1927 թվականին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրել էին Ախուրյան և Արաքս սահմանային գետերի ջրերի օգտագործման մասին կոնվենցիա։ Ըստ այդ կոնվենցիայի՝ յուրաքանչյուր կողմ իրավունք է ունենում օգտվել այդ գետերի և դրանց վտակների միագումար ջրային հոսքի 50%-ից։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ջրամբարներ է կառուցում այդ գետերի կամ դրանց վտակների վրա, արդյունքում նա չպետք է վերցնի ջրի ընդհանուր հոսքի 50%-ից ավելին։

Վերջին տարիներին Թուրքիան Ախուրյանի և Արաքսի ավազանում կառուցել է 1,3 մլրդ խմ ընդհանուր ծավալով ջրամբարներ։ Եթե դրան գումարենք Ախուրյանի սահմանային ջրամբարի կեսը, ապա կստացվի մեկուկես միլիարդ խմ, ինչը գերազանցում է կոնվենցիայով սահմանված 50%-ի սահմանը։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes