Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործով սկանդալը հանգեցրել է քրեական վարույթի մեկնարկին

Մարգար Տեր-Գրիգորյան, May 20, 2026

ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացի հետ կապված հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալները հանցագործության հատկանիշներ են պարունակում։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա 2026 թվականի մայիսի 5-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով։

Քրեական վարույթի առարկա են դարձած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի քան 20 տարի առաջ։ 2001 թվականի հուլիսի 31-ին ՀՀ Կառավարությունը մրցութային հանձնաժողով է ձևավորել՝ «Արարատցեմենտ» ընկերության բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով։ Մրցույթում հաղթող է ճանաչվել շվեյցարական «Holcim LTD» կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին վերջինս հրաժարվել է իր ներդրումային ծրագրից։

Հետագայում, 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցվել են բելգիական «Ռոբերտո» ընկերությանը՝ 200.000 ԱՄՆ դոլար գնով։ Ընկերության հիմնադիրներն եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, իսկ կառավարիչն՝ Վահագն Գուլոյանը, ով Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է։

Հետագայում, 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին։ 2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերի 18-ին։

Դատախազությունը նշում է, որ քրեական վարույթի զուգահեռ՝ շարունակում է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները։ 2026 թվականի մայիսի 5-ին դատախազությունը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում՝ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատահարմարությունը։

Այս իրադարձությունները տեղի են ունեցել այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով «Արարատցեմենտը» կվերադարձվի պետությանը։

Քաղաքական

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes