ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ Ռաֆիկ Կիրակոսյան, April 22, 2026 ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերին։ Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների միջև ռազմական-տեխնիկական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը։ Միջազգային