Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Հայաստան-Եվրոպայի խորհրդի համագործակցության ամփոփում և հաջորդ փուլի մշակում

Ռաֆիկ Կիրակոսյան, April 15, 2026

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը։

Նիստի ընթացքում մանրամասն ամփոփվել է 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։ Ընդգծվել է, որ ծրագրի արդյունքները բարձր են գնահատվում, և այն կարևոր դեր է խաղացել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Հանդիպման օրակարգում ներառված էր նաև Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացի և առաջիկա նախագծերի քննարկումը։

Մասնակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհրդի 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման մեկնարկի վերաբերյալ։ Այս քննարկումը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ հաջորդ ծրագրի մշակման գործընթացում առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ներառականության խթանման, բարեվարքության և պատշաճ կառավարման խրախուսումը, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների հզորացման և դրանց դիմակայունության ապահովման հարցը։ Նա նաև նշել է Հայաստանի փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը ներկայացել են ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes