Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Երևանցիների գրպանին հարվածող անգործությունը. Գյուրջյան փողոցը կրկին ցեխաջրի լճ է վերածվել

Սերոբ Աբրահամյան, April 13, 2026

Երևանի քաղաքապետարանի անգործությունը և անպատասխանատվությունը շարունակում են ֆինանսապես հարվածել մայրաքաղաքի բնակիչների գրպանին։ Ապրիլի 12-ի երեկոյան տեղացած անձրևը Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը կրկին վերածել է անանցանելի ցեխաջրի լճի։

Իրավիճակը սրվել էր այնքան, որ քաղաքացիներն ստիպված էին եղել կանչել Փրկարար ծառայությանը՝ իրենց մեքենաները ջրի գերությունից դուրս բերելու համար։ Համաձայն ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության՝ ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, թեև հաղորդագրության մեջ նշում է դեպքի մասին, միտումնավոր թե պատահաբար, չի նշել, թե քանի ավտոմեքենա է դուրս բերվել այդ ցեխաջրի լճից։ Սակայն, դատելով սոցիալական ցանցերում քաղաքացիների հրապարակած տեսանյութերից, միայն Գյուրջյան փողոցում ջրի մեջ են մնացել մեկ տասնյակից ավելի ավտոմեքենա։

Այս իրավիճակը, որը քաղաքացիներն արդեն առնվազն երրորդ տարին է բարձրաձայնում են, ցույց է տալիս Երևանի քաղաքապետարանի անգործությունը։ Թեև խնդիրը պայմանավորված է ճանապարհի խիտ անգրագետ նախագծմամբ, որտեղ առանց անհրաժեշտ կոյուղագծերի անցկացման, անձրևաջրերը կուտակվում են, քաղաքապետարանը մատը մատին չի խփել ստեղծված անմխիթար իրավիճակը լուծելու համար։ Արդյունքում, Գյուրջյան փողոցը յուրաքանչյուր անձրևի ժամանակ վերածվում է քաղաքի անանցանելի ծանծաղուտի՝ լրջորեն հարվածելով քաղաքացիների գրպանին։

Սոցիում

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ ձայների վերահաշվարկի արդյունքում կուսակցությանը հաջողվել է ավելացնել 140 ձայն
  • Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
  • ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
  • «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից
  • Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes