Հանրապետությունում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Սերոբ Աբրահամյան, April 11, 2026 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ միջերկրական ծովից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ հանրապետության տարածքում սպասվում է անկայուն եղանակ։ Ապրիլի 11-13-ը Ապրիլի 11-ի ցերեկը և 12-13-ի ընթացքում ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի, Տավուշի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Նշված շրջաններում սպասվում է նաև բուք, որը կխոչընդոտի տեսանելիությանը։ Որոշ ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց։ Ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Երևան Երևանում ապրիլի 11-ի ցերեկը և 12-13-ի ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ի գիշերը կարճատև անձրևի հնարավորություն կա։ Իսկ ապրիլի 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ի ընթացքում և 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, իսկ հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղումների հետ կկապված լինեն նաև ամպրոպներ։ Հանրապետության տարածքում քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, իսկ լեռնային գոտիներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը կնվազի։ 13-ի ցերեկը և 14-ի գիշերը այն կնվազի 5-7 աստիճանով։ Սոցիում