Skip to content
Նոյ Մեդիա
Նոյ Մեդիա
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Նոյ Մեդիա

Բելգիայի եւ Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռաֆիկ Կիրակոսյան, March 31, 2026

Մարտի 31-ին Երեւան այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ համատեղ այցելում էր մեր երկիր, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Սուրբ նահատակների հիշատակին։

Բացի այդ, Բելգիայի պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանք գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նախորդ օրը, մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել նաեւ Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությունը։ Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք են մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Միջազգային

Post navigation

Previous post
Next post

Recent Posts

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
  • Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
  • Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին
  • Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
  • Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ

Recent Comments

No comments to show.
©2026 Նոյ Մեդիա | WordPress Theme by SuperbThemes